in

Աղոթք պարզ (Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացու)

sanfrancesco-cimabue
wikimedia

Ո՛վ Տեր, ինձ դարձրու Քո Խաղաղության գործիքը.

Որտեղ ատելություն կա, թող ես սեր բերեմ։
Որտեղ վիրավորանք կա, թող ես ներողամտություն բերեմ։
Որտեղ տարաձայնություն կա, թող ես միություն բերեմ։
Որտեղ կասկած կա, թող ես հավատ բերեմ։
Որտեղ սխալ կա, թող ես Ճշմարտություն բերեմ։
Որտեղ հուսահատություն կա, թող ես Հույս բերեմ։
Որտեղ տխրություն կա, թող ես Ուրախություն բերեմ։
Որտեղ խավար է, թող ես Լույս բերեմ։

Ո՛վ Վարդապետ, թող ես այնքան չփնտրեմ՝

Մխիթարվել, որքան՝ մխիթարել։
Հասկացված լինել, որքան՝ հասկանալ։
Սիրված լինել, որքան՝ սիրել։

Քանի որ՝

Տալով է, որ ստանում ենք։
Ներելով է, որ ներվում ենք։
Մեռնելով է, որ հարություն ենք առնում Հավիտենական Կյանքի։

Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացի

Sant-Agostino_d-Ippona

ուշ եմ սիրել քեզ (Սուրբ Ավգուստինոս)

sindone-torino-wikicommons

Ի՞նչ է Հիսուսի Թուրինի Սուրբ Սավանը։