
Իմ սիրելի և թանկագին Հիսուս,
Ես չէի ուզում Քո տեղը գրավել։
Ես միայն խաղալիքներ ու նվերներ եմ բերում,
իսկ Դու՝ սեր և շնորհ։
Մարդիկ ինձ են հանձնում իրենց ցանկությունների ցուցակները
և հույս ունեն, որ դրանք կկատարվեն․
բայց Դու լսում ես սրտի աղոթքները
և գիտես՝ ինչպես պատասխանել դրանց։
Երեխաները փորձում են լավը լինել
և չլացել, երբ ես քաղաք եմ գալիս․
բայց Դու նրանց անվերապահորեն սիրում ես,
և Քո սերը սահմաններ չունի։
Ես միայն խաղալիքներով լի պարկ եմ թողնում
և անցողիկ ուրախություն, որը մեկ սեզոն է տևում․
բայց Դու սրտում խոր սեր ես թողնում՝
լի իմաստով և ապրելու պատճառներով։
Շատերն են հավատում ինձ,
և ես, կարելի է ասել, հանրահայտ եմ․
բայց ես երբեք կույրին չեմ բժշկել
և չեմ փորձել օգնել կաղ մարդուն։
Իմ այտերը վարդագույն են,
իսկ ձայնս՝ ծիծաղով լի․
բայց ձեռքերս մեխերի հետքեր չունեն,
և ես հավիտենական կյանքի խոստումներ չունեմ։
Ինձ նման շատերին կարող եք գտնել
քաղաքներում կամ առևտրի կենտրոններում․
բայց Դու միակ Ամենակարողն ես,
որ կարող ես պատասխանել մեղավորի աղոթքին։
Եվ այսպես, իմ սիրելի և թանկագին Հիսուս,
ահա ծնկի եմ իջնում՝ աղոթելու,
Քեզ փառաբանելու, երկրպագելու
և Քեզ փառք մատուցելու Քո սուրբ Ծննդյան օրը։
Ամեն։

