in

Սուրբ Ծննդյան տոնին (Հովհաննես Պողոս Երկրորդ)

christmas-3882868_1280
Լուսանկարը՝ Ֆլավիո Բոտանայի՝ Pixabay-ից

Տե՛ր Հիսուս,
մենք հայում ենք Քեզ
Բեթղեհեմի աղքատության մեջ,
դարձրու մեզ Քո սիրո վկաները,
այն սիրո,
որը մղեց Քեզ հրաժարվելու
աստվածային փառքից,
որպեսզի գաս ու ծնվես
մարդկանց մեջ
և մեռնես մեզ համար։

Լցրու մեզ Քո Հոգով,
որպեսզի Մարմնավորման շնորհը
յուրաքանչյուր հավատացյալի մեջ արթնացնի
Մկրտությամբ ստացած նոր կյանքին
առավել առատաձեռնորեն
համապատասխանելու հանձնառություն։
Թող այս գիշերվա լույսը՝
ցերեկից առավել պայծառ,
սփռվի ապագայի վրա
և մարդկության քայլերն ուղղորդի
դեպի խաղաղության ճանապարհը։
Դո՛ւ, Խաղաղության Իշխան,
Դո՛ւ, որ այսօր ծնվեցիր մեզ համար՝ Փրկիչ,
քայլիր Քո Եկեղեցու հետ
այն ճանապարհով, որ բացվում է նրա առջև
նոր հազարամյակում։

(Հովհաննես Պողոս Բ.)

babbo-natale-che-prega

Ձմեռ պապի աղոթքը

christ-child-514213_1280

Դոն Բոսկոյի խորհուրդները Սուրբ Ծննդին պատրաստվելու համար