
Տե՛ր, սովորեցրո՛ւ մեզ չսիրել (միայն) ինքներս մեզ,
չսիրել միայն մերոնց,
չսիրել միայն նրանց, ում սիրում ենք։
Սովորեցրո՛ւ մեզ մտածել ուրիշների մասին,
սիրել նրանց, ում ոչ ոք չի սիրում։
Տե՛ր, այնպես արա, որ ուրիշների տառապանքը մեզ էլ ցավ պատճառի։
Շնորհի՛ր մեզ հասկանալ, որ ամեն պահի,
մինչ մենք չափազանց երջանիկ կյանք ենք ապրում՝
Քո պաշտպանությամբ,
կան միլիոնավոր մարդիկ,
որոնք նույնպես Քո զավակներն ու մեր եղբայրներն են,
որոնք սովից մեռնում են՝ թեև արժանի չեն այդպիսի մահվան,
ցրտից մեռնում են՝ թեև արժանի չեն այդպիսի մահվան։
Տե՛ր, ողորմի՛ր աշխարհի բոլոր աղքատներին։
Ողորմի՛ր բորոտությամբ տառապողներին,
որոնց Դու այնքան հաճախ ժպտացել ես,
երբ այս երկրի վրա էիր.
ողորմի՛ր բորոտությամբ տառապող միլիոնավոր մարդկանց,
որոնք Քո ողորմությանն են մեկնում
մատներ չունեցող ձեռքերը,
ձեռքեր չունեցող բազուկները…
Եվ ների՛ր մեզ, որ
անհիմն վախի պատճառով լքել ենք նրանց։
Եվ այլևս թույլ մի՛ տուր, Տե՛ր,
որ միայնակ երջանիկ ապրենք։
Մեզ զգալ տուր համընդհանուր թշվառության տագնապը
և ազատի՛ր մեզ ինքներս մեզանից։ Ամեն։
Ռաուլ Ֆոլերոն (1903-1977) ֆրանսիացի լրագրող, գրող և բարեգործ էր, որը հայտնի էր բորոտությամբ տառապող մարդկանց օգտին իր գործունեությամբ։
Նա իր կյանքի մեծ մասը նվիրել է հիվանդության և հիվանդների հասարակական մեկուսացման դեմ պայքարին՝ կազմակերպելով իրազեկման և համերաշխության արշավներ։
Նա հիշվում է որպես մարդասիրության և սոցիալական արդարության խորհրդանիշ, ինչի համար ստացել է «բորոտների առաքյալ» մականունը։

