in

Քեզ, երանելի Հովսեփ (Լևոն XIII)

512px-Guido_Reni_-_St_Joseph_with_the_Infant_Jesus_-_WGA19304
Guido Reni, Public domain, via Wikimedia Commons

Քեզ, ո՛վ երանելի Հովսեփ, նեղությունների մեջ ընկած՝ դիմում ենք և, քո Ամենասուրբ Հարսի օգնությունը հայցելուց հետո, վստահությամբ նաև քո բարեխոսությունն ենք խնդրում։

Այն սրբազան սիրո կապի համար, որ քեզ միավորեց Անարատ Կույս Մարիամի՝ Աստվածածնի հետ, և այն հայրական սիրո համար, որով դու սիրեցիր Մանուկ Հիսուսին, աղաչում ենք քեզ՝ բարեհաճ հայացքով նայիր այն թանկագին ժառանգությանը, որ Հիսուս Քրիստոսը ձեռք բերեց Իր Արյամբ, և քո զորությամբ ու օգնությամբ օգնության հասիր մեր կարիքներին։

Պաշտպանի՛ր, ո՛վ Աստվածային Ընտանիքի իմաստուն Պահապան, Հիսուս Քրիստոսի ընտրյալ զավակներին։ Հեռո՛ւ պահիր մեզանից, ո՛վ ամենասիրելի Հայր, սխալների և արատների ժանտախտը, որը ապականում է աշխարհը։ Բարեհաճ եղիր մեզ օգնելու Երկնքից՝ խավարի զորության դեմ այս պայքարում, ո՛վ մեր ամենազորեղ Պաշտպան։ Եվ ինչպես մի ժամանակ մահվան վտանգից փրկեցիր սպառնալիքի տակ գտնվող Մանուկ Հիսուսի կյանքը, այնպես էլ այժմ պաշտպանի՛ր Աստծո Սուրբ Եկեղեցին թշնամու որոգայթներից և ամեն տեսակ նեղություններից։ Եվ մեզանից յուրաքանչյուրի վրա տարածի՛ր քո մշտական բարեխոսությունը, որպեսզի քո օրինակով և քո օգնությամբ կարողանանք առաքինությամբ ապրել, աստվածապաշտությամբ մեռնել և Երկնքում հասնել հավիտենական երանության։

Ամեն։

Աղոթք Սուրբ Հովսեփին գրված Հռոմի Պապ Լևոն XIII-ի կողմից և հրապարակված 1889 թվականին՝ «Quamquam pluries» հանրագիտարանում։ Ավանդաբար այն աղոթվում է Սուրբ Հովսեփի ամսվա՝ մարտի ավարտին, իննօրյա աղոթքի ընթացքում կամ Սուրբ Վարդարանի աղոթքից անմիջապես հետո։

church-750251_1280

Հանձնման պարգևը

GWB LB DIGITAL 12:35 Statements with Pope John Paul II.

Մենք կկանգնենք (Հովհաննես Պողոս II)