in

Շնորհակալություն քեզ, ո՛վ կին (Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ)

mimosa-flowers-g72a7421b8_1280
Foto di elenagemma da Pixabay

Շնորհակալություն քեզ, ո՛վ կին-մայր, որ ուրախության և երկունքի մեջ դառնում ես մարդկային էակի գիրկը՝ եզակի մի փորձառության ընթացքում. այն քեզ դարձնում է Աստծո ժպիտը աշխարհ լույս աշխարհ եկող երեխայի համար, քեզ դարձնում է նրա առաջին քայլերի առաջնորդը, նրա աճի հենարանը և կյանքի հետագա ճանապարհին՝ նրա ապավենը։

Շնորհակալություն քեզ, ո՛վ կին-կին, որ փոխադարձ նվիրումի հարաբերության մեջ անդառնալիորեն միավորում ես քո ճակատագիրը տղամարդու ճակատագրին՝ ի ծառայություն հաղորդության և կյանքի։

Շնորհակալություն քեզ, ո՛վ կին-դուստր և կին-քույր, որ ընտանիքի միջուկի, իսկ այնուհետև՝ հասարակական կյանքի ամբողջության մեջ ես բերում քո զգայունության, քո ներքին ընկալման, քո առատաձեռնության և քո հաստատակամության հարստությունը։

Շնորհակալություն քեզ, ո՛վ կին-աշխատող, որ ներգրավված ես հասարակական, տնտեսական, մշակութային, գեղարվեստական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, այն անփոխարինելի ներդրման համար, որ դու կատարում ես այնպիսի մշակույթի ձևավորման գործում, որն ընդունակ է միավորելու բանականությունն ու զգացումը, կյանքի այնպիսի ըմբռնման մեջ, որը միշտ բաց է «խորհրդի» իմաստի հանդեպ, և ավելի մարդասիրական տնտեսական ու քաղաքական կառույցների կերտման գործում։

Շնորհակալություն քեզ, ո՛վ նվիրաբերված կին, որ կանանցից մեծագույնի՝ Քրիստոսի Մոր, մարմնավորված Խոսքի, օրինակով հեզությամբ և հավատարմությամբ բացվում ես Աստծո սիրուն՝ օգնելով Եկեղեցուն և ողջ մարդկությանը Աստծո հանդեպ ապրել «ամուսնական» պատասխան, որը հիասքանչ կերպով արտահայտում է այն հաղորդությունը, որ Նա ցանկանում է հաստատել Իր արարածի հետ։

Շնորհակալություն քեզ, ո՛վ կին, հենց այն բանի համար, որ կին ես։ Քո կանացիությանը հատուկ ընկալմամբ դու հարստացնում ես աշխարհի ըմբռնումը և նպաստում մարդկային հարաբերությունների լիակատար ճշմարտությանը։

Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ
(Նամակ կանանց, 29 հունիսի 1995 թ.)

Piero_Pala_della_misericordia_madonna_della_misericordia

Քո ողորմության տակ (Sub tuum praesidium)

Սուրբ Շարբել Մախլուֆի կենսագրությունը