in

Կալկաթայի Մայր Թերեզան՝ ողջախոհության և հավատարմության մասին

512px-Kay_Kelly_of_Liverpool__Mother_Teresa_in_1980_cropped
Noble36, CC0, via Wikimedia Commons

Որպեսզի իսկապես Աստծուն նվիրաբերված կանայք դառնանք, պետք է ավելի ու ավելի խորությամբ սիրահարվենք Հիսուսին։ Սիրենք Նրան մեր բոլոր կարողություններով՝ մարմնով և հոգով։ Թող չասվի, թե աշխարհում ապրող մի կին իր ամուսնուն ավելի շատ է սիրում, քան մենք՝ Հիսուսին։ Սա մեր իրավունքն ու արտոնությունն է, որովհետև մենք՝ իբրև կանայք, ստեղծվել ենք սիրելու և սիրվելու համար։

Որքան խորն է հոգին պարուրված սիրով, այնքան ավելի է նույնանում ողջ մարդկության հետ, որովհետև սերը նրան մղում է մասնակից դառնալու ամեն տառապանքի, ուր էլ որ լինեն փրկության կարոտ հոգիներ։ Որպես միսիոներներ և Աստծուն նվիրաբերված կանայք՝ մեր կյանքում սերը պետք է առաջին տեղում դնենք։ Մեր ուխտերը, մեր առաքելությունն ու համայնական կյանքը բոլորը Հիսուսի հետ մեր սիրո միության պտուղներն են։

Ուխտը

Ողջախոհության ուխտը պարզապես արգելքների ցանկ չէ. այն սեր է… Դա տալ ու ստանալ է. ես ինձ նվիրում եմ Աստծուն և ընդունում Աստծուն։ Աստված դառնում է իմը, իսկ ես՝ Նրանը։ Ահա թե ինչու ողջախոհության ուխտով ամբողջովին ինձ նվիրում եմ Նրան։

Հավատարմությունը

Հռոմում մի կին պատմեց ինձ իր պատմությունը։ Ամուսնանալուց հետո եկեղեցուց դուրս գալու օրը նա սիրահարվեց մեկ ուրիշ տղամարդու։ Քսանվեց տարի նա ապրեց այդ սիրով՝ հանուն այդ տղամարդու։

«Բայց ես իմ խոսքն էի տվել այդ մարդուն [ամուսնուս] և Աստծուն ու այն մարդուն հավատարիմ մնալու համար, որին խոսք էի տվել, ստիպված եղա մյուս տղամարդուն ասել՝ «ոչ»։ Ամեն օր իսկական տառապանք էր։ Ամեն անգամ, երբ նա գալիս էր Հռոմ, ասում էի՝ «ոչ», թեև ոչ մի սեր չէի զգում այն տղամարդու հանդեպ, որի հետ ամուսնացել էի»։

Այդ կինն ասաց. «Մահը՝ այո, մեղքը՝ ոչ»։ Քսանհինգ [տարին] բազմապատկած երեք հարյուր վաթսունհինգ [օրով] և վաթսուն րոպեով։

Հիմա խոսում եմ մի քրիստոնյա կնոջ մասին։ Այսօր նա ամուսնուն սիրում է անմնացորդ սիրով։ Ես իմ ուխտերն Աստծուն եմ տվել, և միայն մահը կարող է բաժանել ինձ Նրանից։ Սա է ողջախոհությունը։

Ողջախոհությունը

Ողջախոհության ուխտով ես հրաժարվում եմ ամուսնությունից, տուն ունենալուց և ընտանիք կազմելուց՝ հանուն Աստծո։ Մենք՝ կաթոլիկներս, դա հեշտությամբ ենք հասկանում, բայց ոչ կաթոլիկները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է կինը ապրել առանց ամուսնանալու։ Նրանց աչքին դա խորապես անբնական է թվում, և, այնուամենայնիվ, նրանք հիանում են դրանով՝ չհասկանալով, թե ինչն է մեզ մղում հրաժարվելու մեզ պատկանող իրավունքից։

Ողջախոհության ուխտով ես ոչ միայն հրաժարվում եմ ամուսնական կյանքից, այլև Աստծուն եմ նվիրում իմ ներքին ու արտաքին գործողությունների և զգացմունքներիս ազատ տնօրինումը։ Խղճի առաջ չեմ կարող որևէ արարածի սիրել այնպես, ինչպես կինը սիրում է տղամարդուն։ Այլևս իրավունք չունեմ որևէ այլ արարածի վերապահելու այն սերը, որը պատկանում է Աստծուն…

Ազատությունը

Աշխարհում ապրող մարդիկ կարծում են, թե ողջախոհության ուխտը մեզ դարձնում է անմարդկային, վերածում քարի պես էակների՝ զուրկ զգացմունքներից։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է վկայել, որ այդպես չէ։

Հենց ողջախոհության ուխտն է մեզ ազատություն տալիս բոլորին սիրելու, այլ ոչ թե երեք կամ չորս երեխաների մայր դառնալու։ Ամուսնացած կինը կարող է սիրել միայն մեկ տղամարդու, իսկ մենք կարող ենք Աստծո մեջ սիրել ամբողջ աշխարհը։

Ողջախոհության ուխտը մեզ չի աղքատացնում. այն հնարավորություն է տալիս լիարժեք ապրել, եթե հավատարիմ ենք մնում դրան և այն չենք համարում ընդամենը արգելքների մի ամբողջություն։

Ողջախոհության ուխտը պարզապես արգելքների ցանկ չէ. այն սեր է։ Այդ պատճառով կարող ենք նայել յուրաքանչյուրին և ասել. «Ես բոլորին սիրում եմ»։

Մեր Կանոնադրություններում կարդում ենք, որ պետք է միմյանց սիրենք խորին սիրով։ Մենք կարող ենք այդպես վարվել, որովհետև սիրում ենք Աստծուն։

Դա տալ ու ստանալ է. ես ինձ նվիրում եմ Աստծուն և ընդունում Աստծուն։ Աստված դառնում է իմը, իսկ ես՝ Նրանը։ Ահա թե ինչու ողջախոհության ուխտով ամբողջովին ինձ նվիրում եմ Նրան։

Եվ երբ տրվում ենք անմաքուր մտքերին, թանկարժեք քարերը դեն ենք նետում՝ ցեխ հավաքելու համար։ Մեր հոգևոր կյանքում մերն է Ամենակարող և անսահման մեծ Աստվածը, և, այնուամենայնիվ, մենք իջնում ենք մինչև մի արարածի մակարդակի։

Անհասկանալի է, որ հեռանանք Ամենակարող Աստծուց՝ որևէ արարածով զբաղվելու համար, որքան էլ այն բարի լինի (խոսքը ողջախոհության մասին է): Դա նման է փոքրիկ երեխայի, որն անուշեղեն ընտրելու փոխարեն շրջվում է, որ ուտի պատի ծեփը կամ նույնիսկ ցեխը։

Պետք է անկեղծորեն քննենք ինքներս մեզ, որովհետև այդ «ցեխին» իջնելու ցանկությունը մեզնից յուրաքանչյուրի մեջ կա. բայց ոմանք տեղի են տալիս դրան, իսկ մյուսները հեռանում են դրանից։

Մայր Թերեզա Կալկաթացի

Սուրբ Թերեզա Կալկաթացին (1910–1997) իր կյանքը նվիրեց Հիսուսին սիրելուն՝ ծառայելով ամենաաղքատներին ու խոցելիներին։ Նա հիմնեց Գթության միսիոներուհիների միաբանությունը, որն այսօր գործում է ամբողջ աշխարհում։ Նրա անդամներն ընդունում են աղքատության կյանք և նվիրվում այն վայրերում ամենակարիքավոր մարդկանց խնամքին, որտեղ ծառայում են։ Իր վկայությամբ նա ցույց տվեց, որ իսկական ողջախոհությունն ու հավատարմությունը արմատացած են Աստծո հանդեպ անբաժան սիրո մեջ, որն արտահայտվում է յուրաքանչյուր մարդու հանդեպ անձնուրաց սիրով ու ծառայությամբ։ Նրա պատարագային հիշատակությունը նշվում է սեպտեմբերի 5-ին։

Իմ այսօրվա երգը (Սուրբ Թերեզա)

people-2589047_1280

Ընտանեկան համաստեղությունների կեղծիքը